Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Հայտնի դարձավ

Հայտնի դարձավ
13.11.2015 | 11:47

Հայտնի են դարձել շախմատի թագի հավակնորդների հերթական մրցափուլի ինչպես ամբողջական կազմը, այնպես էլ անցկացման վայրը: Մրցաշարին կմասնակցեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Սերգեյ Կարյակինն ու Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լևոն Արոնյանը (Հայաստան): ՈՒթ սուպերգրոսմայստերներն ուժերը կչափեն Մոսկվայում, 2016 թվի մարտի 10-30-ին: Ավելացնենք, որ մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 420 հազար եվրոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ